Հայաստանի կառավարությունը 1.29 մլն դրամ կհատկացնի անվանի ծաղրանկարիչ, հանրապետության վաստակավոր նկարիչ Գեորգի Յարալյանի հուղարկավորության նպատակով:

Համապատասխան որոշումը ներառվել է կառավարության հունիսի 2-ի նիստի օրակարգում:

Գումարը կհատկացվի մշակույթի նախարարությանը` կառավարության պահուստային ֆոնդից:

Հիշեցնենք, որ Գ. Յարալյանը մահացել է 2011 թ. ապրիլի 21-ին` 84 տարեկան հասակում: