Հայկական ատոմակայանում 2011 թ. հունվար-ապրիլին արտադրվել է 938 մլն կՎտ. ժամ էլեկտրաէներգիա` 6.2 տոկոսով պակաս, քան 2010 թ. նույն ժամանակահատվածում: Այդ մասին տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը:
Ընդհանուր առմամբ, ատոմակայանին բաժին է ընկնում հանրապետությունում արտադրված ողջ էլեկտրաէներգիայի 38 տոկոսը:
Էլեկտրաէներգիայի արտադրության անկում կա նաեւ հիդրոկայաններում` 10 տոկոսով: Հէկ-երն այս տարի արտադրել են 750 մլն կՎտ.ժամ էլեկտրաէներգիա կամ ընդհանուրի մոտ 31 տոկոսը:
Կապված Երեւանի ՋԷԿ-ի վերագործարկման հետ` 2.4 անգամ ավելացել է էլեկտրաէներգիայի արտադրությունը ՋԷԿ-երում: Չորս ամսվա ընթացքում ՋԷԿ-երն արտադրել են 740 մլն կՎտ.ժամ էլեկտրաէներգիա` համարյա հավասարվելով հէկ-երի ցուցանիշին:
Ընդհանուր առմամբ, 2011 թ. հունվար-ապրիլին հանրապետությունում արտադրվել է 2.4 մլն կՎտ.ժամ էլեկտրաէներգիա` 13.4 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:




























