«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը 46 քաղաքացիներից բաղկացած ցանկ է հրապարակել, որոնք կորել են մայիսի 26-ին ընդդիմության բողոքի ակցիան ցրելուց հետո:
Ըստ հայտարարության հեղինակների, անհետ կորածները ոստիկանության կողմից ձերբակալվածների մեջ չեն նշվում:
«Մեր կողմից նշված անձանց փնտրում են նրանց հարազատներն ու մտերիմները: Մենք չենք բացառում, որ մեր ցանկում կարող են սխալներ լինել: Մասնավորապես լինել անձինք, որոնք արդեն գտնվել են, սակայն նրանց ընտանիքները դեռ չեն հայտնել մեզ այդ մասին»,- ասված է հայտարարության մեջ:
Նշենք, որ ընդդիմության ցույցը ցրել էին մայիսի 26-ի գիշերը: Բախումների արդյունքում զոհվել էր 2 մարդ տասնյակները վիրավորվել էին:




























