Ազատության հրապարակի հարեւանությամբ, բացօթյա պայմաններում մայիսի 31-ին տեղի է ունեցել «Նոր Ժամանակներ» կուսակցության ակտիվի հերթական հավաքը:
Ծրագրված ժողովը բացօթյա կազմակերպելու միակ պատճառը Երեւանի բազմաթիվ հյուրանոցների կողմից, դահլիճ տրամադրելուց ընդհանրապես հրաժարվելու իրողությունն է եղել:
ՆԺԿ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այստեղ կա իշխանությունների միջամտությունը:
Հանդիպմանը մասնակցել են ՆԺԿ տարածքային կառույցների ղեկավարները: Քննարկման գլխավոր թեման ներկայիս ներքաղաքական իրավիճակի, ինչպես նաեւ առաջիկա համապետական ընտրություններին վստահված անձանց նախապատրաստման հարցերն էին:




























