Լատվիայի խորհրդարանի` Սեյմի պատգամավորները հունիսի 2-ին երկրի նախագահ են ընտրելու: Նախագահի պաշտոնին հավակնում են գործող նախագահ Վալդիս Զատլերսն ու նախկին բանկիր, ներկայումս պատգամավոր Անդրիս Բերզինիշը:
Լատվիայի Սահմանադրությամբ, երկիրը խորհրդարանական հանրապետություն է: Լատվիայի նախագահը ներկայացուցչական դեմք է, քանի որ գործադիր իշխանությունը պատկանում է կառավարությանը:
Նախագահ ընտրվելու համար թեկնածուին հարկավոր է ստանալ 51 ձայն 100-ից: Եթե առաջին փուլում նախագահ չի ընտրվում, հաջորդ փուլում նոր թեկնածուներ են առաջադրվում:
Ի դեպ, Զատլերսին աջակցում են կառավարող կոալիցիան եւ ընդդիմադիր գլխավոր ուժը` «Լավ Լատվիայի համար» շարժումը:




























