Երեւանից Բաթումի այս ամառ հնարավոր կլինի երկու ժամ ավելի շուտ տեղ հասնել:

«Այժմ «Արմենիա» ֆիրմային գնացքի ուղեւորները Երեւանից Բաթումի հասնելու համար կվատնեն 16 ժամ 37 րոպեում, հետադարձ ճանապարհը` 16 ժամ 55 րոպեում»,- ասվում է «Հարավկովկասյան երկաթուղու» մամուլի հաղորդագրության մեջ:

Նախորդ տարի գնացքի երթեւեկությունը կազմում էր 18 ժամ:

Գնացքների երթեւեկության կրճատումը եղել է շնորհիվ իրականացված բարեփոխումների: