Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Հոփա քաղաքում տեղի ունեցած խոշոր միջադեպերով հանարահաքը շարունակում է մնալ թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում։
Թուրքական իշխող կուսակցության անդամները սկսել մատնացույց անել այն լուսակարը, որտեղ Էրդողանի շարասյան վրա քարերով հարձակում գործող խմբավորման գործողությանը հանգիստ հետեւել են ժանդարմերիայի ստորաբաժանումները։
Hurriyet-ի հետ զրույցում Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչը քննադատել է ժանդարմերիայի պահվածքը՝ նշելով, որ ոստիկանությունը ջանքեր էր գործադրում, իսկ ժանդարմերիան մի անկյունում կանգնել էր։
Նշենք, որ Հոփա քաղաքում Էրդողանի հանրահավաքն անցել է բողոքի գործողություններով։ Հանրահավաքից հետո Էրդողանի ավտոբուսը արագ հեռացել է, որի ընթացքում նրա թիկնապահներից մեկը կորցրել է հավասարակշռությունը եւ ընկել ավտոբուսից։
Ոստիկանության բիրտ գործողությունների ընթացքում մահացել է մեկ ուսուցիչ։ Կան բազմաթիվ ձերբակալվածներ։ Միջադեպերից հետո հրաժարական են տվել Արդվի նահանգապետն ու ոստիկանության պետը։



























