Անորակ ալկոհոլը, որը պատճառ էր դարձել Թուրքիայում երեք ռուս զբոսաշրջիկների մահվան, բերվել էր Հյուսիսային Կիպրոսից: Թուրքական Milliet թերթը հաղորդում է, թե մեթանոլով սպիրտային խմիչքն իրացվել է ոչ միայն երկրի առափնյա շրջանում, այլեւ Ստամբուլի խանութներում:
Անորակ սպիրտը Թուրքիա է ներկրել Jasmin ընկերությունը: Ընկերությունը իրավունք էր ստացել ներմուծել 2100 շիշ վիսկի եւ 180 հազարական շիշ ջին եւ օղի: Ալկոհոլը իրացվել է չորս նահանգներում` Անթալիայում, Մերսինում, Մուղլայում եւ Անկարայում:
Միջադեպը տեղի էր ունեցել մայիսի 27-ի գիշերը: Մի քանի տասնյակ զբոսաշրջիկներ թունավորվել էին, երեք ռուս կանայք մահացել էին:




























