Կովկասի եւ Միջին Ասիայի երկրների հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ջեյմս Ապաթուրայը հունիսի 10-ին կայցելի Ադրբեջան։
Բաքվում նա հանդիպումներ կունենա արտգործնախարարությունում, արտակարգ իրավիճակների նախարարությունում, պետական սահմանային ծառայությունում, Ադրբեջանի խորհրդարանում։ Հանդիպումների շրջանակներում կքննարկվեն Ադրբեջան-ՆԱՏՕ միջեւ գործընկերային ծրագրեր, ինչպես նաեւ համագործակցության ապագան։




























