Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր եւ Արմավիրի վարչությունների  ծառայողները, հունիսի 1-ին թմրամիջոց պահելու եւ օգտագործելու կասկածանքով, Արմավիրի Երեւանյան փողոցից՝«ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, բերման են ենթարկել երկու մարդու:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրանք են նախկինում դատապարտված,  56-ամյա Հենրիկ Ս.-ին եւ նրա ուղեւոր, ՌԴ քաղաքացի, 29-ամյա  Սիռա Լ.-ին, որի մոտ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 5 գ կանեփանման զանգված:

Ըստ Սիռա Լ.-ի հայտարարության` ավտոմեքենան կանգնեցնելու պահին թմրամիջոցն իրեն տվել է Հենրիկ Ս.-ն` թաքցնելու համար:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում Է հետաքննություն: