Վրացական «Նոր աջեր» ընդդիմադիր միավորումը Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղափշի մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել աբխազ ժողովրդին։

«Մենք հասկանում ենք, թե ինչ է զգում ողբերգական այս պահին աբխազ ժողովուրդը։ Աբխազները եւ վրացիները պետք է համատեղ հաղթահարեն իրենց առջեւ ծառացած բոլոր դժվարությունները։ Մենք հավատում ենք, որ մեր միջեւ անհաղթահարելի խոչընդոտներ չկան»,- ասված է «Նոր աջեր»-ի հայտարարության մեջ։

Նշենք, որ Սերգեյ Բաղափշը կյանքի 63-րդ տարում Մոսկվայում վախճանվել էր մայիսի 29-ին՝ թոքերի ծանր վիրահատությունից հետո։