Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին «Եվրոնյուզ»-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե Վրաստանը «չի ցանկանում վերադառնալ ռուսական կայսրության տիրապետության տակ»:

«Ես խիստ անհանգստացած եմ նրանով, ինչ կատարվում է Ռուսաստանում: Եւ ամենից ավելի ինձ անհանգստացնում է այն, որ Ռուսաստանում ոչինչ չի փոխվում, այն շարունակում է ավելացնել իր ռազմական հզորությունը, հարեւանների նկատմամբ ագրեսիվ վարքը»,-ասել է նա:

«Ինձ անհանգստացնում է մյուս կողմից, Ռուսաստանի թուլությունը, երկրում առկա են ներքին խնդիրներ, կառուցվածքային բնույթի խնդիրներ կամ խնդիրներ կապված կոռուպցիայի հետ: Եւ մենք պետք է ոսկե միջինը գտնենք: Մեզ պետք է, որ Ռուսաստանն ավելի բաց, ազատական, ժամանակակից լինի, եւ նման Ռուսաստանի հետ ընդհանուր լեզու կգտնենք: Մենք ինքնասպան ենք, մենք բախում չենք ուզում: Մենք արդեն տեսել ենք, թե ինչի է դա հանգեցնում»: