Վրաստանի Խելվաչուրի քաղաքում հացի գործարանում պայթյուն է տեղի ունեցել, մահացել է 2 մարդ:
Մահացել են հերթափոխի պետն ու աշխատակիցը:
Ականատեսների խոսքով, պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի պատճառով, սակայն «Գազ Աջարիայում» պնդում են, որ պատահարի ժամանակ գործարանին գազ չի առաքվել համակարգի վթարի պատճառով:
Շենքը չի տուժել: Դեպք վայրում աշխատում են իրավապահները:



























