Ոստիկանության Էրեբունու բաժնում հունիսի 1-ի երեկոյան հաղորդում է ստացվել, որ բնակարաններից մեկում որդին մորը սպանության սպառնալիքներ է տվել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին 53-ամյա տանտիրուհին հայտնել է, որ ժամը 21.30-ին որդին` 20-ամյա Նվեր Բ.-ն, վիճաբանության ժամանակ ծեծի է ենթարկել իրեն եւ խոհանոցային դանակով ու հոսանքի լարով սպառնացել սպանել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ Նվեր Բ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:



























