Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը ժամանել է Սուխումի, որտեղ կմասնակցի Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղափշի հրաժեշտի արարողությանը:
Նախատեսվում է, որ Պուտինը հանդիպում կունենա նաեւ Աբխազիայի փոխնախագահ Ալեքսանդր Անկվաբի, ով հիմա կատարում է երկրի ղեկավարի պարտականությունները եւ վարչապետ Սերգեյ Շամբայի հետ:
Նշենք, որ Սերգեյ Բաղափշը Մոսկվայում տարած թոքերի վիրահատությունից հետո կյանքի 63-րդ տարում վախճանվել էր մայիսի 29-ին։ Ըստ հանրապետության Սահմանադրության՝ մինչեւ նախագահական ընտրությունների անցկացումը Աբխազիայի նախագահի պարտականությունները երեք ամիս ժամկետով կկատարի փոխնախագահ Ալեքսանդր Անկվաբը։ Աբխազիայի առաջին նախագահ Վլադիսլավ Արինբան վախճանվել էր 2010 թվականի մարտի 4-ին:



























