Վրաստանը դեռեւս արգելք չի դրել ԵՄ-ից ներկրվող բանջարեղենի վրա։

Իսպանիայում 16 մարդու կյանք խլած աղիքային ինֆեկցիայի վիրուսն այդ երկրում չի գրանցվել, հայտարարել է պարենամթերքների անվտանգության Ազգային ծառայությունը։

Նշենք, որ Ռուսաստանն արդեն արգելել է եվրոպական բանջարեղենի մուտքն իր տարածք։ Հիվանդացության դեպքեր են գրանցվել Գերմանիայում, Դանիայում, Հոլանդիայում, Շվեդիայում, Չեխիայում, Շվեյցարիայում եւ Մեծ Բրիտանիայում։

Մինչեւ հունիսի 2-ը ՌԴ-ում արգելված էր միայն գերմանական եւ իսպանական բանջարեղենը։ 

Եվրոպայում ավելի քան հազար հիվանդ կա։ Վարունգային խուճապն սկսվել էր Գերմանիայում, ուր գրանցվել էր վարակի առաջին դեպքը։ Գերմանական իշխանությունները հայտարարել էին, որ մարդիկ թունավորվել են իսպանական վարունգներից։ Հետագայում այդ լուրերը հերքվել էին։ Նշենք, որ Հայաստանը եւս արգելել է իսպանական վարունգների ներկրումը։