Հայաստանի քրեակատարողական հիմնարկները (ՔՀԿ) կարգի բերելու համար 20 մլրդ դրամ է հարկավոր: Այսօր` հունիսի 2-ին կառավարության նիստի ընթացքում հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքով` կառավարությունը լուծումներ է փնտրում այդ ուղղությամբ, իսկ մինչ այդ ընդունվեց որոշում «Արմավիր» ՔՀԿ-ի կառուցման եւ մի շարք այլ ՔՀԿ-երի ջեռուցման եւ գազաֆիկացման մասին:
Նշենք, որ «Արմավիր» ՔՀԿ-ն նախատեսված է 1240 կալանավորի պահպանման համար: Շինարարությունը սկսել է 2007 թ., սակայն 2010 թ. այն կանգնեցվել է` բյուջեում հատկացումներ չեն նախատեսվել: Շինարարությունը ավարտելու համար անհրաժեշտ է 6.5 մլրդ դրամ:
«Արմավիր» ՔՀԿ-ում նախատեսվում է պահել ցմահ ազատազրկվածներին:




























