Դեկտեմբերի 10-ին Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ հավանություն տվեց գործող օրենքներում կատարված մի շարք փոփոխությունների:

Դրանց թվում են՝

«Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը (կողմ՝  99, դեմ 1),

Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 84, միաձայն),

«Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 84, միաձայն),

«Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը (կողմ՝ 86, միաձայն),

«2017-2020 թվականներին պետական գույքի մասնավորեցման ծրագրի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 84, միաձայն):

Խորհրդարանականները նաեւ վավերացրին «Եվրասիական տնտեսական միության շրջանակում թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի գործարքների իրականացման առանձնահատկությունների մասին» համաձայնագիրը (կողմ՝ 88, միաձայն):