Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտնել է «Խաղաղության կովկասյան հարթակ» ստեղծելու գաղափարի մասին: Այս մասին նա ասել է 10-րդ գումարման խորհրդարանի նիստի ժամանակ, հաղորդում է «Գրուզիա օնլայն»-ը:
Նրա խոսքով՝ Վրաստանը պետք է վերադարձնի Կովկասը միավորող պետության պատմական դերը: «Երկիրն ու հասարակությունը ապագայի ուղենիշ պետք է ունենան, այսինքն՝ հեռանկար, տեսլական: Մեզ անհրաժեշտ է Աբխազիայի եւ Օսիայի ժողովուրդների հետ մերձեցման մոտեցում: Բավական չէ օկուպացիայի մասին հիշեցնելը, եթե ցանկանում ենք պաշտպանել վրացական բնակչության իրավունքներն ու անվտանգությունը մեր օկուպացված տարածքներում: Մենք չենք հանդուրժի օկուպացիան:
Մեզ նոր մոտեցում է պետք Կովկասում՝ հաշվի առնելով մեր հարեւաններին եւ նոր իրողությունները: Վրաստանը պետք է վերադարձնի Կովկասը միավորող պետության պատմական դերը, եւ դրա համար պետք է մտածել «Խաղաղության կովկասյան հարթակ» ստեղծելու գաղափարի մասին:
Նման հարթակը կթեթեւացնի համատեղ ենթակառուցվածքային, տնտեսական կամ մշակութային նախագծերի իրականացումը, կօգնի ամրապնդել այդ տարածաշրջանի ներուժը, որպեսզի տրանսպորտային, հաղորդակցման եւ էներգետիկ «հաբի» դեր տանի: Թբիլիսին պետք է վերադարձնի կովկասյան նույնականացման եւ կովկասյան հետազոտությունների կետնրոնի իր դերը: Եթե մենք դա չանենք, դրան պատրաստ են արդեն շատ այլ թեկածուներ»,-ասել է Վրաստանի նախագահը:





























