Հռոմում կայացել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հանդիպումները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ: Դավութօղլուն ղեկավարում էր թուրքական պատվիրակությունը Իտալիայի վերամիավորման 150-ամյակի միջոցառումներին:
Դավութօղլուն Zaman թերթին հայտնել է, որ Սերժ Սարգսյանի հետ զրուցել են պաշտոնական պատվիրակությունների ավտոբուսում: «Կարճ զրույցի» որեւէ մանրամասն չի հաղորդվում:
Ըստ Դավութօղլուի, Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը քննարկվել է Կազանում կայանալիք նախագահների հանդիպումը: «Ինձ շատ ուրախացրեց, որ նախագահ Իլհամ Ալիեւը լավատեսորեն է գնահատում Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահների Կազանում կայանալիք հանդիպման հեռանկարը»,- հայտարարել է Դավութօղլուն:




























