ԱՄՆ պետքարտուղարի` էներգետիկ հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Մորնինգսթարը կայցելի Ադրբեջան` մասնակցելու ամենամյա Կասպիական նավթի եւ գազի ցուցահանդես-խորհրդաժողովին, որը կայանալու է Բաքվում, հունիսի 7-ից 10-ը:

Ինչպես հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ մամուլի քարտուղար Քիթ Բինը, ակնկալվում է, որ այցի շրջանակներում Մորնինգսթարը երկկողմ հանդիպումներ կունենա պաշտոնատար անձանց հետ, եւ կքննարկի էներգետիկ համագործակցության հարցեր: