Օքսֆորդի համալսարանի եւ AstraZeneca բրիտանա-շվեդական դեղագործական ընկերության համատեղ ստեղծած պատվաստանյութը կարող է ավելի մեծ ազդեցություն ունենալ այլ դեղամիջոցների հետ միասին՝ ներառյալ ռուսական «Սպուտնիկ V»-ը: Այդ մասին BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Սառա Գիլբերթը, որը ղեկավարել է բրիտանական պատվաստանյութի ստեղծման աշխատանքները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Այո, անշուշտ, այդպիսի հնարավորություն կա: Մենք ուշադրություն ենք դարձրել այդ հարցին ավելի վաղ՝ անցկացնելով պատվաստանյութերի վերաբերյալ հետազոտություններ»,-նշել է նա՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք բրիտանական պատվաստանյութի արդյունավետությունը կբարձրանա այլ պատվաստանյութերի, այդ թվում՝ ռուսականի հետ համատեղությամբ: