Հանրապետությունում հունիսի 2-ին տեղացած կարկուտի հետեւանքով, տուժել են Արմավիրի մարզում 11՝ Փշատավան, Տանձուտ, Հայկավան, Արմավիր, Բամբակաշատ, Արեւիկ, Լուկաշին, Խանջյան, Արտամետ, Տալվորիկ, Լեռնագոգ համայնքները, Լոռի մարզում` Տաշիր քաղաքը,Արարատի մարզում` Լուսաշող, Լանջանիստ համայնքները, Գեղարքունիքի մարզում` Ճամբարակ, Աղբերք համայնքները,  Արագածոտնի մարզում` Ոսկեթաս, Զովասար, Լեռնարոտ, Դիան համայնքները,Վայոց ձորի մարզում` Զեդեա համայնքը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վնասի չափերը ճշտվում են: