Տիգրան Փոստանջյանը` «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբայրն այսօր ազատ է արձակվել դատարանի դահլիճից: Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանը որոշում է կայացրել դադարեցնել քրեական հետապնդումը Տիգրան Փոստանջյանի նկատմամբ:

Նրա նկատմամբ համաներում է կիրառվել:

Նշենք, որ Արաբկիր վարչական շրջանի վարչակազմի առաջատար մասնագետ Տիգրան Փոստանջյանը ձերբակալվել էր փետրվարի վերջին 100 հազար դրամ ապօրինի վարձատրություն ստանալու կասկածանքով:

«Ժառանգություն» կուսակցությունը պնդում էր, որ Տիգրան Փոստանջյանի դեմ գործը ապօրինի է եւ կապված է նրա քրոջ քաղաքական գործունեության հետ: