Թուրքական Բոդրում առողջարանում ռուս զբոսաշրջիկների զանգվածային թունավորման եւ երեք աղջիկների մահվան պատճառը ծովային զբոսանքի ժամանակ Mister Burdon կեղծված վիսկիի օգտագործումն է եղել: Նման եզրակացության են եկել թուրք փորձագետները` հետազոտելով «Orhan-5» նավից առգրավված խմիչքները:

Ավելի վաղ ոստիկանությունը վարկած էր քննարկում, թե ռուսներն իրենց հետ են բերել թունավոր խմիչքը, սակայն այդ վարկածը հերքվել է: : Առայժմ չի հաջողվել պարզել մեղավորներին:

Նշենք, որ Բոդրումում ծովային զբոսանքի ժամանակ 70 զբոսաշրջիկներից 22-ը իրեն վատ էր զգացել: Մոսկվացի Մարիա Շալյապինան եւ բաշկիրուհի Այգուլ Զալյաեւան մահացել են դեռ Թուրքիայում, եւս մեկը` Մարինա Շեւելովան  մահացել էր հունիսի 1-ին Մոսկվայի հիվանդանոցում` Թուրքիայից վերադառնալուց հետո: