Ադրբեջանի ազգային անկախության կուսակցությունը ծրագրում է նոր ընդդիմադիր միավորում ստեղծել, որը հիմնված կլինի գաղափարական հենքի վրա: Այդ մասին SalamNews-ին հայտնել է կուսակցության մամուլի քարտուղար Ալի Օրուջեւը:
Նրա խոսքով, նման կառույցի ստեղծման համար կուսակցության ղեկավարությունը հանդիպում է նախաձեռնել Դասական Ազգային ճակատ Լիբերալ եւ «Այդինլար» կուսակցությունների հետ:
«Նրանք պատրաստ են իրականացնել ընդդիմության սերտ ինտեգրացիա եւ կառույց ստեղծել, որը կկարողանա ապահովել ավելի արդյունավետ գործունեությունը»,- ասել է նա:
Կուսակցությունը ծրագրում է հանդիպումներ նախաձեռնել այլ կուսակցությունների հետ:




























