Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Մեթյու Բրայզան կիսում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այն հույսը, որ կմասնակցի հունիսի կայանալիք, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով հանդիպմանը։

«Դովիլի հայտարարության մեջ նախագահ Օբաման Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների հետ արդեն իսկ հայտարարել է Կազանում կայանալիք հանդիպումից սպասելիքների մասին։ Հայտարարության մեջ նրանք հստակ նշել են, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին կոչ են արել այս ժամանակահատվածն ու Կազանի հանդիպումն օգտագործել հիմնարար սկզբունքների ձեռքբերման համար։ Ես եւս կիսում եմ այս հույսը եւ համոզված եմ, որ հակամարտությունը ռազմական ճանապարհով չի կարելի լուծել»,- հայտարարել է Բրայզան։

Սպասվում է, որ Հայաստան, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հունիսյան հանդիպումը տեղի կունենա Կազանում։