ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի համալրումը ժամանակակից զորատեսակներով, ռազմական եւ հատուկ տեխնիկայով կդառնա ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստի օրակարգի թեմաներից մեկը: Այն տեղի կունենա հունիսի 7-ին: Այս մասին «ԲԵԼՏԱ»-ին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:
Նիստը տեղի կունենա Բելառուսի պաշտպանության նախարար Յուրի Ժադոբինի նախագահությամբ, որին կմասնակցի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Այլ թեմաների շարքում կքննարկվեն նաեւ ՀԱՊԿ խաղաղարար ուժեր ստեղծելուն վերաբերող հարցեր:
ՀԱՊԿ կազմում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանն ու Ղրղըզստանը:




























