Կիեւում` Ուկրաինայի Գերագույն Ռադայի կոնֆերենց-սրահում կայացել է կլոր սեղան «Լիարժեք երկխոսություն պետության եւ ազգային համայնքների միջեւ» թեմայով, հաղորդում է Analitika.at.ua-ն:

Ուկրաինայի հայերի ազգային կոնգրեսի ներկայացրել է Աշոտ Ավանեսյանը, ով առաջարկել է ժողովրդական պատգամավորներին կլոր սեղանի մասնակիցների անունից ուղերձ ընդունել եւ նախագահ Յանուկովիչից խնդրել ամեն տարի հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը,  Ուկրաինայում 2011թ. պետական մակարդակով Հայաստանի մաշկույթի օրեր անցկացնել, նաեւ նոր պետական կառույց ստեղծել, որը կկոչվի ազգությունների, կրոնի եւ արտերկրի ուկրաինացիների նախարարություն:

Ուկրաինայի ժողովրդական պատգամավորներն ու կլոր սեղանի անդամները դրական են գնահատել Ավանեսյանի առաջարկը եւ հանձնարարել քարտուղարությանն ուղերձ պատրաստել:

Համաձայն 2001թ. մարդահամրի տվյալների, Ուկրաինայում ազգային փոքրամասնությունները կազմում են բնակչության 22,5 տոկոսը: