ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման համատեղ ուժերի վարժանքները Հայաստանի տարածքում հետաձգվել են մինչեւ 2012 թվականը:
Վարժանքները նվիրված են Համատեղ անվտանգության պայմանագրի ստորագրման 20-ամյակին: «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վարժանքները մեկ տարով հետաձգելու հարցում առարկություններ չունի»,- ասված է ՀԱՊԿ մամուլի հաղորդագրության մեջ:
Նշենք, որ այս եւ այլ հարցերը քննարկվելու են հունիսի 7-ին Մինսկում, որտեղ Բելառուսի պաշտպանության նախարար Յուրի Ժադոբինի նախագահությամբ կայանալու է ՀԱՊԿ պաշտպանույան նախարարների խորհրդի նիստը:




























