«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում այսօր` հունիսի 3-ին դոլարի միկջին փոխարժեքը կազմել է 377.25 դրամ` նախորդ օրվա համեմատ արժեւորվելով 0.25 կետով կամ 0.06 տոկոսով:

Առեւտրային նստաշրջանը աչքի չի ընկել գործարքների մեծ ծավալով: Իրականացվել է ընդամենը 1 մլն դոլարի առուվաճառք: Գործարքների փոքր ծավալը հիմնականում հետեւանք է այն բանի, որ դոլարի նկատմամբ պահանջարկը ձեւավորվել է 377 դրամի շուրջ:

Կանխիկ արտարժույթի շուկայում ամերիկյան դոլարի փոխարժեքը զգալի փոփոխության չի ենթարկվել: Դոլարը գնվում է առավելագույնը 376-ով, վաճառվում նվազագույնը 378-ով: