Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Միխայիլ Մաչավարիանին այսօր` հունիսի 3-ին ժամանում է Հայաստան:
Այցի շրջանակներում նա Իջեւանում հանդիպելու է իր հայ գործընկերոջ` Սամվել Բալասանյանի հետ, հաղորդում է «Գրուզիա online»-ը: Կողմերը քննարկելու են միջխորհրդարանական համագործակցության հեռանկարները:
Նշենք, որ Սամվել Բալասանյանը Հայաստանի խորհրդարանում զբաղեցնում է Վրաստանի հետ բարեկամության խումբը:




























