Եմենի նախագահ Ալի Աբդալլահ Սալեհը թեթեւ վնասվածքներ է ստացել նախագահական պալատի մերձակայքում գտնվող մզկիթի գնդակոծման ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ալ-Արաբիա» հեռուստաալիքը» իր հերթին հայտնում է, որ Եմենի նախագահը վնասվածք է ստացել գլխից: Գնդակոծման արդյունքում զոհվել են նախագահական գվարդիայի չորս զինծառայողներ: Եմենի ընդդիմության ներկայացուցիչների պնդմամբ, Սալեհը սպանվել է: