Տեխասի Սան-Անտոնիո քաղաքի դատարանն արգելել է Մեդինա եւ Բեհար շրջանների դպրոցներում սովորողներին աղոթել ավարտական երեկոյի ժամանակ, որը կկայանա հունիսի 4-ին։
Համաձայն դատավոր Ֆրեդ Բիրի որոշման՝ դպրոցականներին եւ հանդիսավոր արարողության մասնակիցներին արգելված է աղոթել ոչ միայն հանրության ներկայությամբ, այլ նաեւ խոսքի մեջ կրոնական բառեր օգտագործել, գրում է Lenta.ru-ն։
Արգելքը Քրիստ եւ Դեննի Շուլցերի նախաձեռնությունն է, որոնց որդին եւս հունիսի 4-ին պետք է մասնակցի ավարտական երեկոյին։ Տղայի ծնողները դատարան են դիմել՝ պահանջելով միջոցառման ծրագրից բացառել կրոնական մասը՝ նշելով,որ տոնակատարության ժամանակ աղոթելը կարող է «անուղղելի վնաս» հասցնել իրենց որդուն։
Կրթական իշխանությունները սկսել են բողոքարկման գործընթացը։




























