Համաշխարհային շուկաներում նավթի գները հունիսի 3-ին փոխվել են տարբեր ուղղություններով:  

Brent Crude Oil մակնիշի հյուսիսծովային նավթային խառնուրդի հուլիսյան ֆյուչերսների գները Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում աճել են 0,3 դոլարով եւ հասել 115,84 դոլարի` մեկ բարելի համար:

Նյու Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում ամերիկյան Light Sweet Crude Oil մակնիշի թեթեւ նավթի գինը նվազել է 0,18 դոլարով եւ հասել 100,22 դոլարի` մեկ բարելի համար: