Թուրք սահմանային ծառայությունն առգրավել է 2.6 կգ կոկաին, որը հայտնաբերվել էր արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի պատկերով կտավների մեջ Ստամբուլի օդանավակայանում, հաղորդում է Daily Sabah-ը:

Սահմանային ծառայության աշխատակիցների ուշադրությունը գրավել են արտասովոր մեծ նկարները, որոնք տեղափոխում էր խորվաթական ծագում ունեցող Գերմանիայի 72-ամյա քաղաքացի, որը ժամանել էր Կոլումբիայի օդանավակայան:

Նրանք կատարել են ուղեւորի ճամպրուկի ռենտգեն հետազոտություն, այնուհետեւ հեռացրել նկարների հետնամասն ու հայտնաբերել կոկաինը, որը թաքցրած էր փոքր փաթեթներով: 2 մլն լիրա (261 000 դոլար) արժողությամբ կոկաինը թաքցրել էին տասնյակ նկարների մեջ:

Թուրքիայի ոստիկանությունը բերման է ենթարկել կասկածյալին: