ԱՄՆ ազգային անվտանգության բարձրաստիճան ներկայացուցիչները հանդիպել են Սպիտակ տանը եւ համաձայնեցրել Իրաքում ԱՄՆ դիվանագիտական անձնակազմին կամ զինվորականների վրա հարձակումները զսպելու մի շարք տարբերակներ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչին:
Նրա խոսքով՝ այսպես կոչված գլխավոր կոմիտեի մի խումբ պաշտոնատար անձինք, այդ թվում՝ ՊՄ պաշտոնակատար Քրիս Միլերը, պետքարտուղար Մայք Պոմպեոն եւ ազգային անվտանգության խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենը, քննարկել են իրավիճակը Սպիտակ տանը:
Պաշտոնյայի խոսքով՝ նրանք համաձայնեցրել են «մի շարք տարբերակներ», որոնք առաջիկայում կներկայացվեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:





























