ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արգելափակել է ռազմական բյուջեի նախագիծը, որը հաստատվել էր ԱՄՆ Կոնգրեսի կողմից 2021 ֆինանսական տարվա համար (սկսվել է հոկտեմբերի 1-ին), փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ես առանց հաստատման հետ եմ վերադարձնում 2021 ֆինանսական տարվա ռազմական բյուջեի նախագիծը: Վարչակազմը գիտակցում է, որ օրինագիծը կարեւոր է մեր ազգային անվտանգության համար: Ցավոք, փաստաթուղթը կարեւոր դրույթներ չի պարունակում մեր ազգային անվտանգության համար, պարունակում է կետեր, որոնք վիրավորում են մեր վետերաններին եւ ռազմական պատմությունը, հակասում է վարչակազմի` Միացյալ Նահանգների առաջնահերթությանն ուղղված ջանքերն ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության ոլորտում: Այն նվեր է Չինաստանին եւ Ռուսաստանին »:





























