Սինգապուրում կորոնավիրուսի նոր շտամով վարակման դեպք է գրանցվել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով CAN հեռուստաալիքին: Այն ավելի վաղ հայտնաբերվել էր Մեծ Բրիտանիայում:

Երկրի առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ նոր շտամը հայտնաբերվել է սինգապուրցի ուսանողուհու մոտ, ով վերջերս էր վերադարձել Լոնդոնից: Միեւնույն ժամանակ, նախարարությունն ընդգծել է, որ «անմիջապես հասարակության մեջ վիրուսի նոր տեսակի տարածման հաստատում չկա»:

Նոյեմբերի 17-ից դեկտեմբերի 17-ը ընդհանուր առմամբ կորոնավիրուս է հայտնաբերվել 31 մարդու մոտ, ովքեր Սինգապուր են վերադարձել Եվրոպայից: «Բոլոր վարակվածները տեղափոխվել են հատուկ կարանտինային կենտրոններ»,-նշել են ԱՆ-ում:

Պանդեմիայի սկզբից Սինգապուրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 58,4 հազար դեպք, որից 29 մարդ մահացել է: