Պետական դեպարտամենտը տեղեկացրել է Կոնգրեսին, որ այն պատրաստվում է արտոնագիր տալ Սաուդյան Արաբիային բարձր ճշգրտության ռումբեր վաճառելու համար, հաղորդում է The Hill-ը՝ հղում անելով աղբյուրին:

Արտոնագիրը թույլ է տալիս Raytheon-ին ուղիղ վաճառել Սաուդյան Արաբիային Paveway «երկիր-օդ» դասի 7500 «խելացի» ռումբ 478 մլն դոլարով:

Երկու կուսակցությունների օրենսդիրներն ավելի ու ավելի հաճախ են դեմ ներկայանում Էր Ռիադին զենքի վաճառքին Եմենի պատերազում հազարավոր խաղաղ բնակիչների զոհվելու ֆոնին:

Սենատոր դեմոկրատ Բոբ Մենենդեսն ավելի վաղ նախազգուշացրել էր սաուդցիներին զենք վաճառելու մասին CNN-ի համար հրապարակված հոդվածում:

«Ներկայում վարչակազմը փորձում է վաճառել եւս հազարավոր բարձր ճշգրտության ռումբեր նախագահի «ընկերոջը»՝ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամեդ բեն Սալմանին»,-գրել է Մենենդեսը: «Վարչակազմը հրաժարվել է պատասխանել մեր հարցերին, որպեսզի արդարացնի այդ նոր վաճառքն ու ձեւակերպի՝ ինչպես է նա համապատասխանելու ԱՄՆ արժեքներին ազգային անվտանգության նպատակներին»,-հավելել է նա:

Թրամփը դարձրել է Թագավորությանը զենք վաճառելն իր արտաքին քաղաքականության անբաժան մասը՝ պնդելով, որ դա անհրաժեշտ է Իրանին հակազդելու համար:

Paveway ռումբերը նաեւ սաուդցիներին սկանդալային «արտահերթ» վաճառքի մաս էր 8.1 միլիարդ դոլարի չափով: Ի վերջո Կոնգրեսն ընդունել է երկկուսակցական բանաձեւեր, որպեսզի արգելափակի այդ վաճառքները, սակայն Թրամփը վետո է սահմանել դրանց վրա:

Ընտրված նախագահ Ջո Բայդենը խոստացել է վերանայել ԱՄՆ հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ՝ չնայած Paveway ռումբի արտոնագիրը կարող էր տրվել նախքան հունվարի 20-ին իր պաշտոնավարման սկիզբը: