Գերմանիայոմ կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստումը ստացել է 101-ամյա կինը, որն ապրում է ծերանոցում, շաբաթ հաղորդել է BILD-ը:

Biontech/Pfizer-ի դեղամիջոցով պատվաստվել են ծերանոցում խնամք ստացող ուրիշ քաղաքացիներ, ինչպես նաեւ անձնակազմը:

Շաբաթ Biontech/Pfizer-ի պատվաստանյութի առաջին խմբաքանակը մատակարարվել էր Գերմանիային, որը հավասար չափերով կբաշխվի իր 16 դաշնային հողերի միջեւ: Ըստ ազգային ծրագրի, որն ավելի վաղ հաստատվել է ԳԴՀ առողջապահության նախարարության կողմից, պատվաստումները կմեկնարկեն դեկտեմբերի 27-ին եւ առաջին հերթին կպատվաստվեն 80 տարեկանից բարձր անձինք, ծերանոցների աշխատակիցներին ու անձնակազմը, ինչպես նաեւ վերակենդանացման բաժինների բուժանձնակազմը, որը գտնվում է վարակման եւ վարակը տարածելու ռիսկի ներքո, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն: