Կանադայում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր շտամով վարակման երկու դեպք, որն առաջին անգամ հայտնաբերվել էր Մեծ Բրիտանիայում, հաղորդում է CTV-ը:

Շաբաթ Օնտարիոյից բժիշկ Բարբարա Յաֆեն հայտնել է նոր շտամով վարակման մասին:

Վարակված պացիենտներն ամուսիններ են: Այժմ նրանք ինքնամեկուսացվել են:

Այդ կապակցությամբ բժիշկ Յաֆեն իր հայտարարության մեջ նշում է եւս մեկ անհրաժեշտություն, որ Օնտարիոյի բնակիչները մնան տանը հնարավորինս երկար եւ շարունակեն պահպանել բոլոր խորհուրդները, այդ թվում՝ ամբողջ նահանգում գործունեության դադարը:

Հաղորդվում է, որ ակնկալվում է մոնիթորինգի արդյունքում Կանադայում հայտնաբերել կորոնավիրուսի ինչպես նոր շտամով, այնպես էլ մյուս տեսակներով վարակման դեպքեր:

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն դեկտեմբերի 20-ին արգելք է սահմանել Մեծ Բրիտանիայից ավիաչվերթների համար կորոնավիրուսի նոր շտամի կապակցությամբ: Այսուհետ երկիր բոլոր ժամանողները պետք է լրացուցիչ հարցերի պատասխանեն բժշկական հետազոտության մասին վերջին 14 օրվա կտրվածքով: