ԱՄՆ Նյու Յուքրի նահանգապետ կայքում հրապարակվել է կորոնավիրուսի պատվաստանյութի շուրջ խարդախության մասին տեղեկատվությունը:
Նահանգի առողջապահության հանձնակատար, բժիշկ Հովարդ Ցուկերի հայտարարության մեջ նշվում է, որ պետական առողջապահական դեպարտամենտին հայտնի է դարձել, որ Օրինջ շրջանի հանրային առողջապահության ցանցը, հնարավոր է, խարդախությամբ ստացել է կորոնավիրուսի պատվաստանյութն եւ փոխանցել այն նահանգի ուրիշ շրջաններին, ինչը չի համապատասխանում նահանգի ծրագրին, համաձայն որի՝ առաջինը պետք է պատաստվեն բժշկական աշխատողները, այնուհետեւ ծերանոցներում խնամք ստացողներն ու անձնակազմը:
«Մենք շատ լուրջ ենք վերաբերվում դրան, եւ Առողջապահության նախարարությունը կտրամադրի օգնություն պետական ոստիկանությանը այդ գործի քրեական հետաքննության ժամանակ: Ցանկացած ոք, որը գիտակցաբար կմասնակցի այդ սխեմայում, կենթարկվի պատասխանատվության օրենքի ամբողջ խստությամբ»,-նշված է հայտարարության մեջ:





























