Թունիսի Մետլավի քաղաքում տարբեր ցեղախմբերի միջեւ զինված բախման արդյունքում զոհվել է 11, վիրավորվել ավելի քան հարյուր մարդ:

Ցեղախմբերի միջեւ բախումը սկսվել էր այն բանից հետո, երբ լուրեր էին տարածվել, թե հարեւան քաղաքում գործող արդյունահանման ձեռնարկությունում կարող են աշխատանքի անցնել միայն որոշ ցեղախմբերի ներկայացուցիչներ: Անկարգությունների առիթ էր դարձել երկու երիտասարդների միջեւ վիճաբանությունը, գրում է  Lenta.ru-ն:

Բախումների ժամանակ օգտագործվել են ինքնաշեն ռումբեր,  հրազեն,  քաղաքում այրվել եւ թալանվել են խանութներ:

Ոստիկանությունը ձերբակալել է մոտ 60 մարդու, Մետլավի քաղաքում պարետային ժամ է մտցվել:

Հաղորդվում է, որ զբաղվածության խնդիր ունեցող Մետլավիում իրավիճակը հատկապես սրվել է հեղափոխությունից հետո, որն ավարտվեց նախագահ Զին Բեն Ալիի պաշտոնանկությամբ: