Պորտուգալիայի կառավարող Սոցիալիստական կուսակցությունը հունիսի 5-ին կայացած խորհրդարանական ընտրություններում դիրքերը զիջել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը:
Նախնական տվյալներով` 80% քվեների հաշվարկից հետո սոցիալ- դեմոկրատներն ունեն ձայների 40%-ը, իսկ սոցիալիստները` 28,%-ը: Սոցիալիստական կուսակցությունը իշխանության էր 2005 թ-ից, գրում է Lenta.ru-ն:
Սոցիալ-դեմոկրատների հետ նախկինում կոալիցիայում գտնվող պահպանողական CDS-PP կուսակցությունն ստացել է մոտ 10,9 տոկոս:
Պորտուգալիայի վարչապետ Ժոզե Սոկրատեշն արդեն ճանաչել է պարտությունը եւ հայտարարել, որ թողնում է Սոցիալիստական կուսակցության ղեկավարի պաշտոնը:




























