Արժույթի միջազգային հիմնադրամը հավանություն է տվել 2011-2012 ֆինանսական տարում Եգիպտոսին 3 մլրդ դոլարի վարկի տրամադրումը:

Վարկի տոկոսադրույքը կազմում է 1,5, այն նախատեսված է 12 ամսով:

Այն մասին, որ Կահիրեն դիմել էր ԱՄՀ-ին տնտեսական օգնության համար, հայտնի էր դարձել մայիսի 13-ին: Այդ քայլին Եգիպտոսի ղեկավարությանը ստիպել էր գնալ ծանր տնտեսական իրավիճակը, որը երկրի քաղաքական անկայունության հետեւանք էր:

2011թ. հունվարի վերջից Եգիպտոսում բողոքի զանգվածային ակցիաներ սկսվեցին: Փետրվարի 11-ին ցուցարարների ճնշման տակ Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը հրաժարական էր ներկայացրել: Իշխանությունն անցել էր Զինված ուժերի գերագույն խորհրդին, որի ղեկավարը Մոհամմեդ Հուսեյն Թանթավին է: