Բոսնիական սերբերի նախկին հրամանատար Ռատկո Մլադիչի ազգականները Սերբիայի իշխանություններից ստացել են 50 հազար եվրո, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Դա թոշակն է, որ հավաքվել էր փախուստի տարիների ընթացքում:

Մլադիչի թոշակը կազմում է 800 եվրո, եւ վերջին անգամ նա ստացել է այն 2005թ. դեկտեմբերին, ինչից հետո վճարումը սառեցվել է այն կապակցությամբ, քանի որ նախկին գեներալը թաքնվել էր արդարադատությունից, գրում է «Պոլիտ.ռու»-ն:

1992-95թ.թ. պատերազմի մասնակից Մլադիչը մեղադրվում է մարդկության դեմ հանցագործությունների եւ խաղաղ բնակչության դեմ ահաբեկչությունների մեջ: Մլադիչին մեղադրում են 1995-ին Սրեբրենիցայում 7500 մահմեդականների սպանության մեջ:

Հունիսի 3-ին Ռատկո Մլադիչն առաջին անգամ կանգնել է դատարանի առջեւ Հաագայում: Նա հայտարարել է, թե իրեն մեղավոր չի ճանաչում: