Ազգային ժողովում այսօր՝ դեկտեմբերի 28-ին, կրկին քննարկեցին Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում Կարեն Առուստամյանի թեկնածությունը:
Նրա թեկնածությունն առաջադրել էր «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցությունը:
Առուստամյանի կենսագրությունն ու նրա անցած պրոֆեսիոնալ ուղին ներկայացրեց ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Իմ քայլի» պատգամավոր Արտակ Մանուկյանը:
Դրանից հետո ամբիոնին մոտեցավ Առուստամյանն ու ներակայացրեց իր տեսլականն ու նոր պաշտոնին առաջիկա գործունեությունը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին Ազգային ժողովը Կարեն Առուստամյանին չի ընտրել Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում 79 «կողմ» եւ 3 «դեմ» ձայներով:





























