Երեւանում Հայֆիլհրմոնիայի «Արամ Խաչատրյան» համերգային դահլիճում այսօր` հունիսի 6-ին մեկնարկում է Արամ Խաչատրյանի անվան 7-րդ միջազգային միցույթը:

Մրցույթը կազմակերպել է Հայաստանի մշակույթի նախարարությունը, «Արամ Խաչատրյանի մրցույթ» մշակութային հիմնադրամը, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան:

Մրցույթին մասնակցելու համար Հայաստան են ժամանել 36 դաշնակահարներ եւ 11 կոմպոզիտորներ ԱՊՀ-ից, Եվրոպայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Ավստրալիայից, Լիբանանից, Իսպանիայից, Վրաստանից, Չինաստանից, Կորեայից եւ Դոմինիկյան հանրապետությունից:

Առաջին տեղի համար նախատեսված է 15 հազար դոլար եւ դափնեկրի դիպլով, երկրորդ տեղի համար` 10 հազար դոլար եւ դափնեկրի դիպլոմ, երրորդ տեղի համար` 5 հազար դոլար եւ դափնեկրի դիպլոմ:

Մրցույթը կավարտվի հունիսի 13-ին: