Ամենամեծ խնդիրը դատական համակարգում է. մոտ ժամանակահատվածում այդ ուղղությամբ շատ լուրջ քայլեր են արվելու եւ արդյունքները հանրությունը կտեսնի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Նա ընդգծեց, որ մի կողմից իշխանությունների մասին ասում են, որ նա չի տիրապետում իրավիճակին, մյուս կողմից ասում են, թե դեկտեմբերի 19-ի երթին վարչական ռեսուրս են կիրառել եւ մարդկանց բերել սգո երթի. «Ես հիմա առաջարկում եմ կողմնորոշվել. Եթե վարչապետը չի տիրապետում իրավիճակին, ո՞նց են պնդում, որ իբր այդ մարդիկ բերված են: Այստեղ հակասություն կա:

Այո, այս պահին ընտրություն կազմակերպելու համար կա բավարար ամեն ինչ, բացի այն կրեւոր բաղադրիչներից, որոնք ենթադրում եմ, այսօր կքննարկվեն այլ կուսակցությունների հետ»: